Ջերմոցում (նկար)
Ջերմոցում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1870[2] |
բարձրություն | 115 սանտիմետր[1] |
լայնություն | 150 սանտիմետր[1] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[3] |
ժանր | դիմապատկեր[3] |
նյութ | յուղաներկ[4][2] և կտավ[4][2] |
գտնվում է | Ազգային հին պատկերասրահ[1][2] |
հավաքածու | Ազգային հին պատկերասրահ[1][2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Dans la serre by Édouard Manet Վիքիպահեստում |
«Ջերմոցում» (ֆր.՝ Dans la serre), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1878-ից 1879 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 115 × 150 սմ։
«Ջերմոցում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ազգային հին պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջերմոցում» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Էդուրադ Մանեն վրձնել է փարիզյան մի ջերմոց, որը 1878-ից 1879 թվականներին հեղինակին ծառայում էր որպես արվեստանոց[5]։
Կտավի կենտրոնում պատկերված են տղամարդ և կին։ Ըստ զույգի մատներին պատկերված մատանիների, կարելի է ենթադրել որ երիտասարդները ամուսիններ են։ Սրանք Մանեի ընկերներն են՝ Ժիլմետով ամուսինները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջերմոցում» կտավը հեղինակն առաջին անգամ հանրությանը ցուցադրել է 1879 թվականին՝ Փարիզի սալոնում։ Ստեղծագործությունն անմիջապես որակվեց որպես պահպանողական, ինչն այդ պահին բնորորոշ չէր Մանեին։ Ժյուլ-Անտուան Կաստարին գրում է. «Բայց ի՞նչ է սա։ Դիմագծերն ու ձեռքերը նկարված են ավելի խնամքով, քան սովորաբար. մի՞թե Մանեն մտահոգվել է հանրության մասին։»[6]։ Ժորիս Կարլ Գյուիսմանսը նշել է, թե «ֆիգուրները զարմանալիորեն առանձնանում են շրջապատող բուսականությունից»[7]։
Ժան-Բատիստ Ֆորը գնում է այս և Մանեի այլ երեք կտավ 11 հազար ֆրանկով։ 1896 թվականին Ուգո ֆոն Չուդին ձեռք է բերում «Ջերմոցում» ստեղծագործությունը Բեռլինի Ազգային հին պատկերասրահի համար, ուր ցայսօր էլ գտնվում է կտավը։
1945 թվականին այս և թանգարանի այլ կտավներ տարհանվում են Բեռլինից և թաքցվում Մերկերսի հանքահորում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կտավը ԱՄՆ-ի զինվորները գտնում և փրկում են կտավը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&lang=en
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&objectId=962626
- ↑ 3,0 3,1 https://rkd.nl/explore/artists/52303
- ↑ 4,0 4,1 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=962626&viewType=detailView
- ↑ Herbert, R. L. (1991). Impressionism: Art, Leisure, and Parisian Society. New Haven, Conn: Yale University Press; p. 182. ISBN 0300050836
- ↑ Crary, Jonathan (2001). Suspensions of Perception: Attention, Spectacle, and Modern Culture. Cambridge, MA: MIT Press. p. 90. ISBN 0262531992.
- ↑ Lehmbeck, Leah Rosenblatt (2007). Edouard Manet’s Portraits of Women. New York: New York University/ProQuest. pp. 109, fn 85. ISBN 0549099662.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brombert, Beth Archer (1997). Edouard Manet: Rebel in a Frock Coat. University of Chicago Press. ISBN 0226075443.
- Crary, Jonathan (2001). Suspensions of Perception: Attention, Spectacle, and Modern Culture. MIT Press. ISBN 0262531992.
- Lehmbeck, Leah Rosenblatt (2007). Edouard Manet’s Portraits of Women. New York University/ProQuest. ISBN 0549099662.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Im Wintergarten in der Online-Datenbank der Staatlichen Museen zu Berlin
- Im Wintergarten in Gigapixel-Auflösung im Google Art Project
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջերմոցում (նկար) կատեգորիայում։ |
|